ԱԱրման Գալոյան

Վաղարշակ Հարությունյանն ազատվել է պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը

Վաղարշակ Հարությունյանն ազատվել է պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը.

պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում