ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ի ու Թուրքիայի՝ առևտրի ոլորտում գագաթնաժողովը չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով

ԱՄՆ-ի ու Թուրքիայի՝ առևտրի ոլորտում գագաթնաժողովը չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով

Կալիֆոռնիայի իշխանությունների մասնակցությամբ՝ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի՝ առևտրի ոլորտում գագաթնաժողովը չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Կալիֆոռնիայի ու Թուրքիայի բիզնես ղեկավարների, Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի միջև առևտրի ոլորտի քննարկումները չեղարկվել են երկու մասնակիցների կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության ժխտման մասին տեղեկությունից հետո:

Կալիֆոռնիայի փոխնահանգապետը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցությունը հակասում է նահանգի՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ արժեքներին:

«Ես խորապես մտահոգված էի այն տեղեկությամբ, որ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի բիզնես ղեկավարների հանդիպմանը մասնակցում են Հայոց ցեղասպանությունը ժխտողներ: Այժմ և միշտ Կալիֆոռնիան ամուր կանգնած է դեռևս չպատժված հանցագործության հարցում ճշմարտության ու արդարադատության կողքին»,- հայտարարել է Էլենի Կունալակիսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում