ԱԱրևիկ Աբելյան

«Առաջին լրատվական ալիքի» վերահեռարձակման մրցույթ ԱՄՆ-ում

«Առաջին լրատվական ալիքի» վերահեռարձակման մրցույթ ԱՄՆ-ում

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հունիսից Երևանում հեռարձակում է նոր՝ «Առաջինի լրատվական ալիքը»՝ վերգետնյա և մալուխային կապուղիներով։ Շուրջօրյա լրատվության ձևաչափը հնարավորություն է տվել հեռուստադիտողին ցանկացած ժամի հետևել Հայաստանի և աշխարհի նորություններին, առավել խորքային, մանրամասն և բազմակողմանի տեղեկատվություն ստանալ քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային իրադարձությունների մասին։

Հաշվի առնելով Հանրային հեռուստաընկերության տեղակատվական հաղորդումների նկատմամբ ձևավորված պահանջարկը, կարևոր համարելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ԱՄՆ տարածքում «Առաջինի լրատվական ալիքի» վերահեռարձակման համար։ Մրցույթի նպատակն է ձեռք բերել հուսալի գործընկեր և գրավիչ առաջարկ՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի և մատչելի դարձնելու համար։

Հետաքրքրված անձանց և ընկերություններին խնդրում ենք զանգահարել 010-65-00-15 (228) համարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում