ԱԺ արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ԿԲ-ի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը Կենտրոնական բանկում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծմանն է վերաբերում:
«Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Դրանք մնալու են այն տիրույթում, որում այսօր գոյություն ունեն: Այս օրենքը երկու խնդիր է լուծում՝ նվազեցնում է հաշվետու մարմինների՝ ֆինանսական կազմակերպությունների, նոտարների, բանկերի օպերացիոնալ ծախսերը: Երկրորդ՝ այս կենտրոնացված ռեեստրը ստեղծվում է հետագայում մեր քաղաքացիներին նորարարական լուծումներ առաջարկելու առումով»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նա ավելացրեց, որ օրենքով բանկային հաշվի շարժի վերաբերյալ տեղեկություն տրամադրել չի նախատեսվում: