ԱՄՆ ազգային պաշտպանության թարմացված ռազմավարությունը կհրապարակվի 2022-ի սկզբներին. Պենտագոն

ԱՄՆ ազգային պաշտպանության թարմացված ռազմավարությունը կհրապարակվի 2022-ի սկզբներին. Պենտագոն

Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության թարմացված ռազմավարությունը կհրապարակվի 2022-ի սկզբներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Մեր նպատակը առաջիկա ամիսներին ազգային պաշտպանության ռազմավարության պատրաստումն է: Հուսանք՝ այն կներկայացնենք հաջորդ տարվա սկզբին»,- նշել է Քոլին Քոլը:

Նախորդ նմանօրինակ փաստաթուղթը, առաջինը 10 տարվա ընթացքում, կազմվել է ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի օրոք:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©