Ռուսաստանի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել Ղրիմի մերձակայքում հայտնված բրիտանական Defender ականակրի ուղղությամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սև ծովում՝ Ֆիոլենտ հրվանդանի մերձակայքում: «Ռուսական կողմը զգուշացրել է բրիտանական ականակրին Ռուսաստանի պետական սահմանը խախտելու դեպքում զենքի կիրառման մասին: Բրիտանական ականակիրը, սակայն, չի արձագանքել նախազգուշացմանը»,- ասված է հայտարարության մեջ: Ռուսական ռմբակոծիչները չորս ռումբ են օգտագործել և ստիպել են բրիտանացիներին փոխել նավի ընթացքը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Միջադեպի պատճառով Ռուսաստանի պաշտպանության նախարարություն է կանչվել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդը:
Կիևը շտապել է դեպքն օգտագործել ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերություններին անդրադառնալու համար:
Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան, մեկնաբանելով միջադեպը, ընդգծել է ՆԱՏՕ-ի հետ որակապես նոր փոխգործակցության անհրաժեշտությունը:
Արևմտյան ռազմական փորձագետներն էլ բրիտանական ականակրի հայտնվելը Սև ծովում Ղրիմի մոտ որակել են քաղաքական ակցիա՝ հաջակցություն Ուկրաինայի: