COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԳԳոհար Սիմոնյան

44-օրյա պատերազմի ընթացքը քննող հանձնաժողովը ստեղծվել է, հարուցվել են քրգործեր. Արտակ Դավթյան

44-օրյա պատերազմի ընթացքը քննող հանձնաժողովը ստեղծվել է, հարուցվել են քրգործեր. Արտակ Դավթյան

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքը քննող հանձնաժողով: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: 

«Այն ակտիվ աշխատում է: Ինչ վերաբերում է պատերազմում եղած դասալիքներին, բավականին մեծ թվով քրեական գործեր են հարուցված։ Առաջարկում եմ սպասել գործերի արդյունքներին և ավարտին»,- ասաց Դավթյանը:

Դիտարկմանը՝ հարցեր են հնչում, թե ինչո՞ւ Շուշին այդպես հեշտ հայտնվեց հակառակորդի վերահսկողության տակ, Դավթյանը պատասխանեց.

«Մենք ուսումնասիրություն անում ենք, չեմ կարծում, որ կարճ ժամկետում դրա պատասխանը տանք, որովհետև յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր մեղադրանքի հետևում կանգնած են կենդանի մարդիկ, զինծառայողներ, որոնք կա՛մ պետք է պատասխանատվություն կրեն, կա՛մ այդպիսի մեղադրանքը պետք է մերկապարանոց չասվի: Մեզ համար ինքնանպատակ խնդիր չենք դրել, որ ինչ-որ մեկին մեղադրենք: Մասնավորապես, Գլխավոր շտաբի, ՊՆ-ի համար առաջին հերթին դասեր քաղելու խնդիրն է, որպեսզի բոլոր թերությունները, բացերը ուսումնասիրենք և կարողանանք ըստ դրա որոշումներ կայացնել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում