Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամներ ունի:
Ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով հերթական հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին:
Նույն խմբակցության մեկ այլ անդամ Նարեկ Պետրոսյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակով հերթական հաջորդ թեկնածու Սուրեն Օհանյանին: