Վեդիի 13/11 տեղամասում ձայների հաշվարկն ավարտվել է: Գրանցվել է 1941 ընտրող, մասնակցել է 994 մարդ, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Առաջատարներն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. ստացել է 566 ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 134 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 132 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 76 ձայն: