«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ 9/21 տեղամասում քվեատուփի բոլոր 3 կապարակնիքները փակված չէին։
«Հրավիրեցի ՏԸՀ նախագահի ուշադրությունը, որը, սակայն, պնդեց, որ կապարակնիքները փակված են։ Ապացուցելու համար, որ կապարակնիքները փակ չեն, դրանցից մեկը երկու մատով բացեցի (փակված կապարակնիքը չի բացվում, մեծ ուժի դեպքում պատռվում է)։ Դրանից հետո փակեցի մեկ այլ կապարակնիք, որ թե՛ փակ լինի և թե՛ ցույց տամ, թե ինչ տեսք ունի փակ կապարակնիքը։ ՏԸՀ նախագահը պատռեց իմ կողմից փակված կապարակնիքը և ապա «Հայաստան» դաշինքի վստահված անձանց հետ հայտարարեց, թե ես եմ բացել ու պատռել կապարակնիքը»,- գրել է Իոաննիսյանը։
Նա հայտնել է նաև, որ դրանից ժամեր առաջ քվեատուփի վրա փակցված չեն եղել ինքնասոսնձվող թղթերը:
Իոաննիսյանի խոսքով՝ դրանք փակցվել են միայն իրենց դիտորդի պահանջից հետո։