Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 29/20 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ: Մի կին փորձել է 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից: Հանձնաժողովի անդամները նկատել են, վերցրել քվեաթերթիկն ու դիմել ոստիկանություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից «Լուրերին» հայտնեցին՝ տվյալ անձը ժամը 12:20-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: