ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը, ըստ նախնական տվյալների, մասնակցել է 1 մլն 281 հազար 174 քաղաքացի կամ ընտրողների 49,4 տոկոսը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած քաղաքացիների նախնական տվյալներն ըստ մարզերի:
Ըստ այդմ՝ Երևանում արձանագրվել է 51.55 տոկոս մասնակցություն, Արագածոտնում՝ 50 տոկոս, Արարատում՝ 50.87 տոկոս, Արմավիրում՝ 44.47 տոկոս, Գեղարքունիքում՝ 45.47 տոկոս, Լոռիում՝ 46.73 տոկոս, Կոտայքում՝ 50.08 տոկոս, Շիրակում՝ 41.24 տոկոս, Սյունիքում՝ 60.38 տոկոս, Վայոց ձորում՝ 56.05 տոկոս, Տավուշում՝ 53.48 տոկոս: