ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը պատրաստվում է մոտ ժամանակում վերադառնալ Մոսկվա: Այս մասին նշվում է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
«ՌԴ-ԱՄՆ կարևոր հանդիպումից հետո ես անհամբեր սպասում եմ շուտով Մոսկվա վերադառնալու հնարավորությանը՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության ուժեղ թիմը ղեկավարելու համար: Մենք կատարում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ռազմավարական կայունության, մարդու իրավունքների պաշտպանության, Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների թեմաներով քաղաքական հրահանգները»,- ասվում է հայտարարության մեջ: