Ղրիմում հորդառատ տեղումների պատճառով սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ՝ փոխանցում է РИА Новости-ն:
Գիշերվա ընթացքում Կերչում և հարակից շրջաններում գրանցվել է մեկուկես ամսվա տեղումների նորման: Հեղեղվել են մի քանի տասնյակ տներ ու ցանքատարածքներ: Փրկարարները վտանգավոր շրջաններից տարհանում են բնակիչներին: