Հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223723 դեպք, որոնցից 215228-ը` առողջացած, 4488-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2913 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1127455 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք: Ունենք 33 առողջացած և 4 մահվան դեպք: