Ավելի քան 1000 լրագրող հավատարմագրման հայց է ներկայացրել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների գագաթնաժողովը լուսաբանելու համար, որը տեղի կունենա Ժնևում հունիսի 16-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Շվեյցարիայի ԱԳՆ խոսնակ Պիեռ Ալեն Էլչինգերը նշել է, որ դիմումների քննարկումը շարունակվում է, արտգործնախարարության լրատվական ծառայությունը շարունակում է ստուգել ներկայացված տեղեկությունները՝ հավատարմագրումը որքան հնարավոր է շուտ ավարտելու համար:
Ըստ Շվեյցարիայի ԱԳՆ-ի, մամուլի կենտրոնը կգործի Ժնևի Կոնգրեսների միջազգային կենտրոնում՝ հունիսի 14-17-ը: Լրագրողներին կտրամադրվեն սարքավորումով հագեցած աշխատատեղ, կապահովեն սուրճով, թեյով և խմելու ջրով:
Մամուլի կենտրոն ուղեգիր ստանալու համար հարկավոր է կատարել շվեյցարական իշխանությունների սանիտարական պահանջները, այդ թվում՝ ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների ապացույցներ: