ՄՄարիա Գաբրիելյան

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:  

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է՝ հանձնաժողովը գրություն է ստացել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից:

«Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի գրությամբ փաստվում է, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը չի հանդիսանում վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, հետևաբար չունի ընտրվելու իրավունք: Նման եզրահանգման է հանգում նաև ԿԸՀ-ն՝ սույն վարույթի շրջանակում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:

Նա նաև տեղեկացրել է՝ Արզաքանցյանը դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 1005 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:

Տիգրան Արզաքանցյանի գրանցումը անվավեր ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ նիստում քվեարկությամբ ստացել է 5 կողմ, 1 դեմ ձայն:

Ավելի վաղ հայտնել էինք՝  ՀՀ ԿԸՀ-ն այսօրվա նիստում քննարկելու է Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում