Բանակցությունները շարունակելի են. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը՝ Սյունիքի մարզում տիրող իրավիճակի մասին

ԱԱրման Գալոյան

«Երեկվա բանակցությունների փուլը բավական արդյունավետ է ավարտվել: Այսքանը կարող եմ ասել, դետալային չեմ ուզում ներկայացնել, թե արդյունավետությունն ինչումն է կայանում: Եթե դրական բաներ էլ կան, հասկանալի պատճառներով, հնարավոր է դրանք չլուսաբանվեն: Այս պահի դրությամբ պետք է հետևել միայն գերատեսչական տեղեկատվությանը: Պետք է ասեմ, որ բանակցությունները շարունակելի են, դեռևս խնդիր կա, և այդ խնդիրների լուծման ուղղությունը ևս բանակցությունների մեջ է:

Կոչ եմ անում, հորդորում եմ բոլորին, բոլոր պաշտոնյաներին՝ նախկին, ներկա, զինվորականներին, պաշտոններ զբաղեցնողներին ու զբաղեցրածներին, իրենց հայտնի տեղեկությունները չհրապարակել, եթե անգամ վստահ են, որ դրանք ճիշտ են: Այս պահի դրությամբ չի կարելի բանակցային պրոցեսի, լարված իրավիճակի մեջ տեղեկություններ տարածել, որոնք կարող են 180 աստիճանով փոխել ամեն ինչի ելքը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում