Փլուզվել է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Գիվաթ Զեևի սինագոգի բեմը, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել՝ 12-ամյա տղա և 40-ամյա կին, 219 մարդ վիրավորվել է, նրանցից 15-ի վիճակը ծանր է, հաղորդում է Interfax-ը:
Նշվում է, որ սինագոգի փլուզված բեմը ժամանակավորապես կառուցվել էր Շավուոտը նշելու համար: Միջադեպի պահին այնտեղ եղել են հարյուրավոր մարդիկ:
Փլուզումից հետո պարզվել է, որ սինագոգի կառուցումն ավարտված չէ, և գործելու թույլտվություն չի ունեցել: