Հանրապետության տարածքում մայիսի 16-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: