ԴԴավիթ Մուրադյան

Ռուսաստանի կողմից օգնության հարց չի քննարկվել. Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի կողմից օգնության հարց չի քննարկվել. Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ Պեսկովը նշել է, որ հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն Ռուսաստանի կողմից օգնության հարց չի քննարկվել:

«Նախագահ Պուտինը խոսել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման, նախևառաջ՝ հրադադարի պահպանման անհրաժեշտության մասին»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ կանցկացնի օպերատիվ խորհրդակցություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում