Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։
Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելում։
Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերը ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն` տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքի իր էջում: