Արաբա-իսրայելական հակամարտության թեժացմանը զուգընթաց ավելանում է նաև զոհերի թիվը: Գազայի հատվածում ավիահարվածների զոհ է դարձել 83 պաղեստինցի, այդ թվում՝ 17 երեխա՝ փոխանցում է Euronews-ը:
Իսրայելական կողմն ունի յոթ զոհ: Ընդհանուր առմամբ՝ կան հարյուրավոր վիրավորներ:
Իսրայելցիների ու պաղեստինցիների միջև լարվածությունը եռման կետին է հասել Արևելյան Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսա մզկիթի հարևանությամբ, երբ հակամարտող կողմերի միջև բախումներ են սկսվել օրեր առաջ:
Ի դեպ, նշվում է, որ Իսրայելը զորամիավորումներ է կուտակել Գազայի հատվածի սահմանին՝ պատրաստ լինելով լարվածության սրմանը: Մարտական պատրաստության է բերվել 3000 պահեստային զինվորական: