Վեց ամիս շարունակ Վաշինգտոնը արգելում է Ռուսաստանի դեսպանատան նոր մամուլի քարտուղարի մուտքը ԱՄՆ՝ առանց պարզաբանելու պատճառը: Այս մասին ТАСС-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի դեսպանատունը ստիպված է աշխատել առանց մամուլի քարտուղարի: «Ամերիկյան իշխանությունները կատեգորիկ մերժում են ռուս դիվանագետի մուտքը Միացյալ Նահանգներ, առանց որևէ բացատրության»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը երկրից հեռացնում է ԱՄՆ դեսպանատան աշխատակից, մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսին: Ռոսը տասը ամերիկացի դիվանագետների ցուցակում է, որոնց Մոսկվան հայտարարել է անցանկալի անձ: Այս քայլն արվել է ի պատասխան Վաշինգտոնի համապատասխան գործողությունների: