Այսօր Իրանում սկսվել է նախագահի ընտրություններում թեկնածուների գրանցման գործընթացը: Այսպիսով տրվել է Իսլամական Հանրապետության ղեկավարի ընտրությունների մեկնարկը, որը կավարտվի ձայների հաշվարկով՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը մայիսի 15-ն է: Նրանց թեկնածությունը պետք է հաստատվի 5-10 օրվա ընթացքում: Իրանի նախագահի թեկնածուների անունները կհայտարարվեն մայիսի 26-27-ը:
Մայիսի 28-ից թեկնածուներին կթույլատրվի նախընտրական քարոզարշավ սկսել, ինչը կտևի մինչև հունիսի 16-ը: Հունիսի 17-ին և ընտրությունների օրը՝ հունիսի 18-ին, քարոզարշավը կարգելվի:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ նա այս պաշտոնը զբաղեցնում է արդեն երկրորդ անգամ: