Մայիսի 9-ին Կարմիր հրապարակի վրայով թռչող ռուսական Սու-57 կործանիչները մեծ տպավորությունն են թողել օտարերկրացի մասնագետների վրա: Ամերիկացի ռազմական փորձագետ Սաթոնը ռուսական Սու-57-ն անվանել է «գեղեցիկ մարդասպան»: Մեկ ուրիշն այն համարել է «ԱՄՆ օդուժի արժանի հակառակորդ»:
Ապրիլին լրատվամիջոցները գրել էին, որ Սու-57-ը կվերամշակվի և կդառնա փոքր անօդաչու թռչող սարքերի կրող ու առաջնորդող:
The National Interest-ն էլ խոստովանել էր, որ աշխարհում ոչ մի ինքնաթիռ ի վիճակի չէ «սպանելու» ամերիկյան հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչին, բացի ռուսական Սու-57-ից:
Հինգերորդ սերնդի ռուսական բազմաֆունկցիոնալ այս կործանիչը փոխարինելու է Ռուսաստանի օդատիեզերական ուժերում Սու-27 ծանր կործանիչին: Սու-57-ի առաջին սերիական արտադրությունը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերին: