Ռիո դե Ժանեյրոյի մետրոպոլիտենում իրավապահների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացել է 23 մարդ՝ փոխանցում է РИА Новости-ն:
Հրաձգությունը տեղի է ունեցել թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում հատուկ գործողությունների ժամանակ:
Զոհերի թվում են մեկ ոստիկան և 22 կասկածյալ: Տուժել են մետրոյի երկու ուղևոր և երկու ոստիկան: