Ամերիկացի նախկին պաշտոնատար անձինք չեն բացառում, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպումը կարող է տեղի ունենալ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Կա մի քանի տարբերակ ևս՝ Իսլանդիա, Սլովենիա կամ Ադրբեջան՝ փոխանցում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Politico պարբերականին:
Ապրիլին Չեխիայի առաջին փոխվարչապետը, որն այդ ժամանակ կատարում էր արտգործնախարարի լիազորությունները, հայտարարել էր, որ Մոսկվայում և Վաշինգտոնում հանրապետության դեսպաններին հանձնարարել է ռուս-ամերիկյան գագաթնաժողովն առաջարկել անցկացնել Պրահայում: