Հանրապետության տարածքում մայիսի 5-ին, 7-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 6-ին, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:
Երևանում մայիսի 5-ին, 7-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 6-ի, 9-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: