Համացանցում կրկին տեղեկություն է տարածվել, թե Արցախի Մարտունի քաղաքում ռուս խաղաղապահները ցանկանում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը։
Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են՝ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը հերքել է լուրը՝ նշելով, որ տեղեկությունը իրականության հետ որևէ կապ չունի. Նժդեհի արձանն իր տեղում է: