Իտալիայում սիցիալիական մաֆիայի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է 40 մարդ՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ձերբակալությունները հիմնականում իրականացվել են Սիցիլիայում և Բոլոնիայում: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանցախումբը զբաղվել է թմրամիջոցների զարգացող առևտրով:
Հանցավոր խմբավորումը ղեկավարել է մաֆիայի պարագլուխը, որը ցմահ դատապարտվել էր երկու սպանությունների և թմրամիջոցների առևտրի համար: