Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանության աշխատակցուհին ընկել է Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկից ու մահացել՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Նշվում է, որ 51-ամյա կինը դեսպանատանը զբաղեցնում էր առաջին քարտուղարի պաշտոնը և ներկայացնում էր Միացյալ Նահանգների շահերը:
Իրանի շտապ բժշկական օգնության ծառայության տվյալով՝ դեռևս հայտնի չէ՝ դա ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար է եղել:
Շվեյցարիան Իրանում ԱՄՆ շահերը սկսել է ներկայացնել այն ժամանակ, երբ պաշտոնական Թեհրանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ: