27 տարվա ամուսնությունից հետո Բիլ Գեյթսն ու Մելինդա Գեյթսն ամուսնալուծվում են՝ փոխանցում է CNN-ը: Այս մասին ամուսնական զույգը պաշտոնապես հայտարարել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Զույգը 2000-ին հիմնադրել է Բիլ և Մելինդա Գեյթս բարեգործական հիմնադրամը: Այդ ժամանակից ի վեր հիմնադրամը 53.8 մլրդ դոլար գումար է ծախսել համաշխարհային առողջապահական և այլ բազմաթիվ նախաձեռնությունների վրա:
Հայտարարության մեջ ասվում է, որ նրանք մեծացրել են երեք հիանալի երեխաների, ստեղծել են մի հիմնադրամ, որը գործում է ամբողջ աշխարհում և մարդկանց հնարավորություն է տալիս ապրելու առողջ ու արդյունավետ կյանքով:
Բիլ և Մելինդա Գեյթսերը վստահեցրել են, որ միասին շարունակելու են հիմնադրամի գործունեությունը, սակայն միասին այլևս չեն ապրելու:
Բիլ Գեյթսը մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրա կարողությունը, ըստ Bloomberg-ի միլիարդատերերի փետրվարյան ինդեքսի, գնահատվում է 137 մլրդ դոլար: