ՄՄարիամ Մխիթարյան

Դիսնեյլենդը վերաբացվել է համավարակի պատճառով փակվելուց 13 ամիս հետո

Դիսնեյլենդը վերաբացվել է համավարակի պատճառով փակվելուց 13 ամիս հետո

Համավարակի պատճառով ավելի քան 13 ամիս փակվելուց հետո աշխարհում հայտնի զվարճանքի վայրը՝ Դիսնեյլենդը, վերաբացվել է Կալիֆոռնիայում, առայժմ միայն՝ նահանգի բնակիչների համար:

Նահանգի բնակիչների մոտ մեկ երրորդն արդեն պատվաստվել է, և պետական ​​մարմինները թույլատրել են վերսկսել աշխատանքը այգում, հայտնում է euronews-ը:

Կորոնավիրուսի պատճառով փակվելու հետևանքով Դիսնեյլենդ ընկերության կորուստները գնահատվում են միլիարդավոր դոլարներ, 32 հազար մարդ մնացել է առանց աշխատանքի:

Նրանց մոտ մեկ երրորդը, անցնելով լրացուցիչ դասընթացներ՝ կապված անվտանգության միջոցառումների հետ, վերադարձել է աշխատանքի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում