• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Միքայել Զոլյանի հետ Հարցազրույց Միքայել Զոլյանի հետ 02:13
Բաց հարթակ․ Եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին, Չինաստանը կաջակցի Թեհրանին. Գրիգորյան Բաց հարթակ․ Եթե ԱՄՆ-ն... 20:46
Իր գործողություններով Իսրայելը վտանգում է իր իսկ գոյությունը. Էրդողան. «Հարևաններ» Իր գործողություններով Իսրայելը վտանգում... 20:29
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ գերիների. ՀՀ ԱԺ նախագահ
Քաղաքականություն
15:5328 Ապր, 2021

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ գերիների. ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Հարգելի տիկին Մամեդովա,

Հարգելի գործընկերներ, հանդիպման մասնակիցներ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին և երախտագիտություն եմ հայտնում այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար:

Ելույթի սկզբում կցանկանայի ընդգծել այս տարվա ապրիլի 14-ին կայացած Թուրքմենստանի Ազգային ժողովի (Միլի Գենգեշ) առաջին գումարման Ժողովրդական խորհրդի (Խալք Գենգեշի) առաջին նիստի կարևորությունը:

Այս նշանակալի իրադարձությամբ ավարտվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որը նախաձեռնվել էր դեռ 2019-ին և այդ կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել բոլորիդ և մաղթել ձեզ նոր նվաճումներ, խաղաղություն և բարգավաճում:

Հարգելի գործընկերներ,

ինչպես բոլորս գիտենք, Թուրքմենստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը (Ասամբլեան) միաձայն ընդունեց բանաձև` հռչակելով 2021 թվականը Խաղաղության և վստահության միջազգային տարի, որին համահեղինակ էին աշխարհի 73 երկրներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը: Այս իրադարձությունն անկասկած վկայում է համաշխարհային հանրության աջակցության մասին՝ Թուրքմենստանի խաղաղ և չեզոք արտաքին քաղաքականությանը, որն իրականացվում է հանուն համընդհանուր խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման ապահովման:

Անցյալ տարի Թուրքմենստանում նշվեց ՄԱԿ-ի կողմից մշտական չեզոք կարգավիճակի ճանաչման 25-ամյակը, որը երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմքն է: Չեզոքության հռչակմամբ Թուրքմենստանը մտավ իր պատմության նոր փուլ, որի նպատակն էր զարգացնել միջպետական հարաբերություններն աշխարհի բոլոր պետությունների հետ բարիդրացիության, հավասարության և փոխադարձ շահերի հարգանքի սկզբունքներով: Թուրքմենստանի մշտական չեզոքությունը միջազգային խաղաղ փոխգործակցության հաստատման արդյունավետ գործիք է` նպաստող կայունության և անվտանգության ապահովմանը:

Արագ փոփոխվող աշխարհում միջազգային համագործակցությունը, որը հիմնված է վստահության վրա, հանդիսանում է համաշխարհային հանրության առջև ծառացած խնդիրների լուծման ամենակարևոր և արդյունավետ միջոցը:

Խորհրդարանականները՝ որպես իրենց ժողովուրդների ընտրված ներկայացուցիչներ, ունեն ամենակարեւոր գործառույթները` նպաստելու միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացներին, որոնք, իհարկե, հիմնված են ներառական և կառուցողական երկխոսություն ապահովելու խնդրի վրա: Եվ օրենսդիրները կարող են կարևոր դեր ունենալ նման երկխոսության կազմակերպման գործում, որն ուղղված է ապահով, հուսալի, կայուն և խաղաղ համայնքի ստեղծմանը:

Միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը կարող է ամուր հիմք հանդիսանալ վստահության ամրապնդման համար` նպաստելով երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ներուժի աստիճանական աճին:

Միևնույն ժամանակ, գործընկերներ, անցյալ տարի մենք բոլորս ականատես եղանք այնպիսի գործողությունների և քաղաքականության, որոնք հակասում են մեր երկրների ժողովուրդների խաղաղասեր նկրտումներին: Չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի վերջին՝ Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ և Մերձավոր Արևելքի տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց մասշտաբային ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված կրակում էին խաղաղ բնակիչների և կենսական ենթակառուցվածքների վրա, պղծում և ոչնչացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները և այլ կրոնական և պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայկական մարշալների և գեներալների հուշարձանները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել և ջախջախել են նացիզմն ու ֆաշիզմը: Խաղաղ բնակչության դեմ օգտագործվել է քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերք:

Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները և շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել և տարածվել են սոցիալական ցանցերում և լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում:

Իսկ վերջերս Բաքվում Լեռնային Ղարաբաղի պատերազմին նվիրված այսպես կոչված «այգու» բացումը մարդատյաց ու ազգամիջյան ատելության վառ վկայությունն է:

Միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացումը և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Հարգելի գործընկերներ,

ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմին այս հանդիպումը կազմակերպելու համար, որն արդյունավետ հարթակ է հետագա համագործակցության նոր հնարավորությունների քննարկման, ինչպես նաև տեսակետների ու փորձի փոխանակման համար:

Հուսով եմ, որ կառուցողական և բեղմնավոր քննարկումը կծառայի բազմակողմ միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ բոլոր կարևորագույն ուղղություններով, ինչպես նաև բարեկամության, վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը մեր երկրների միջև:

Մաղթում եմ բոլորիս հաջողություն և բեղմնավոր աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Դիտումների քանակ309
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հրդեհ Լվովյան փողոցում 01:5518 Հնս, 2025
  • Իրանի անվտանգության ծատայություններն իսրայելական հետախուզության օգտին աշխատող խումբ են ձերբակալել․ Tasnim 01:5218 Հնս, 2025
  • Թրամփի հայտարարությունը Իրանի վերաբերյալ՝ համառոտ 01:3618 Հնս, 2025
  • ԱՄՆ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի՝ իրանաիսրայելական հակամարտության մեջ երկիրը ներգրավելու հնարավորությունը 01:2118 Հնս, 2025
  • «Ոսկե ծիրան»-ի քարոզչական նախագծերը 00:5118 Հնս, 2025
  • ՌԴ հարվածներից Կիևում և Օդեսայում կան զոհեր 00:1818 Հնս, 2025
  • Իրանում Ֆորդոյի միջուկային օբյեկտը չի տուժել 23:5817 Հնս, 2025
  • Իսրայել-Իրան հակամարտության պայմաններում «Խաղաղության խաչմերուկն» առավել արդիական է. Սիմոնյան 23:2917 Հնս, 2025
  • Ընկերներն ու թշնամիները հայտնի են դժվար ժամանակներում. ՀՀ-ում Իրանի դեսպան 23:1217 Հնս, 2025
  • Թուրքիայի խորհրդարանն Իրանի վրա Իսրայելի հարձակումը համարում է սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանը 23:0817 Հնս, 2025
  • Արտավազդ գյուղի ճանապարհը օտարվել և տրամադրվել է հայտնի օլիգարխներից մեկին. Լիլիթ Ստեփանյան 22:4717 Հնս, 2025
  • Հունիսի 18-ի եղանակային կանխատեսումները 22:3217 Հնս, 2025
  • Որոշ անառակաբարո տերտերների պաշտպանության «մատյան գունդն» ակտիվացել է. Կոնջորյան 22:1817 Հնս, 2025
  • Հարցազրույց Միքայել Զոլյանի հետ 22:0417 Հնս, 2025
  • Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել տարածքները 21:5417 Հնս, 2025
  • Աշխարհաքաղաքական նոր զարգացումներն ու Հայաստանի տնտեսությունը 21:2917 Հնս, 2025
  • Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը 21:1617 Հնս, 2025
  • Հայաստանում առաջին անգամ նշվում է Հայրերի օրը 21:1417 Հնս, 2025
  • Լուրեր 21:00 | Չնայած ստեղծված իրավիճակին՝ հայ-իրանական նախագծերում փոփոխություններ չեն լինի. դեսպան 21:0017 Հնս, 2025
  • Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ՝ Հրանտ Մաթևոսյանի Ահնիձորի տանը 20:5817 Հնս, 2025
  • ԱՄՆ-ում կբացվի ազգային պահեստ՝ արտահանողներին աջակցելու համար 20:5317 Հնս, 2025
  • Բիզնես և մարդու իրավունքներ. համաժողով ԵԽ ծրագրի շրջանակում 20:4817 Հնս, 2025
  • Յունիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4317 Հնս, 2025
  • Ապապետականության ցանկացած դրսևորում խստագույնս պատժվում է. Արայիկ Հարությունյան 20:3917 Հնս, 2025
  • ԱՄՆ-ը առաջարկել է Ռուսաստանին՝ ժամանակավորապես դադարեցնել երկկողմ կարգավորման հարցով շփումները. Ուշակով 20:3417 Հնս, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2025 20:2917 Հնս, 2025
  • 3 մլն դոլար կաշառքի և Եռաբլուրի հարակից տարածքների գործերը միացվեցին. Սերժ Սարգսյանը դատարանում էր 20:2317 Հնս, 2025
  • Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները 20:1417 Հնս, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 17. 2025 20:0617 Հնս, 2025
  • Հայաստանը ծայրագավառ դարձնելու փորձերն ապարդյուն են. Նազելի Բաղդասարյան 19:5617 Հնս, 2025
  • Հյուսիսկորեացի զինվորները կմասնակցեն Կուրսկի մարզի վերականգնման աշխատանքներին. Շոյգու 19:5417 Հնս, 2025
  • Սամվել Կարապետյան, ՀԷՑ-ի որակն ապահովի, որ մարդկանց լույսերը չանջատվեն. Արթուր Հովհաննիսյան 19:4317 Հնս, 2025
  • Հայաստանում կներդրվի «Արհեստական սիրտ» ծրագիրը 19:3317 Հնս, 2025
  • Իրանում վնասվել են Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտները. ԱԷՄԳ 19:1817 Հնս, 2025
  • Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը 19:0917 Հնս, 2025
  • Մհեր Գրիգորյանը և Ալեքսանդր Թիմանը մտքեր են փոխանակել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման շուրջ 19:0217 Հնս, 2025
  • Լուրեր 19:00 | Պետությանը պատճառվել է 430 միլիոն դրամի վնաս. ՊԵԿ-ի բացահայտումը 19:0017 Հնս, 2025
  • Հայաստանի որ գյուղ մտնում ենք, ձեր ՀԷՑ-ի չլուծած հարցերի լուծումն են պահանջում. Վահագն Ալեքսանյան 18:5217 Հնս, 2025
  • Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցը մեր օրակարգում է. Իրանի դեսպան 18:5017 Հնս, 2025
  • Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ 18:4817 Հնս, 2025
  • Խուզարկություն Սամվել Կարապետյանի Երևանի առանձնատանը. կան բերման ենթարկվածներ 18:4617 Հնս, 2025
  • Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. դեսպան Սոբհանի 18:3517 Հնս, 2025
  • Տրոյական ձիու վեղարը բարձրացնում ես, օլիգարխներ են դուրս գալիս․ Հայկ Կոնջորյան 18:1817 Հնս, 2025
  • Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ 18:1517 Հնս, 2025
  • Իրանցիներին Իրան փոխադրելու հարցում ավտոբուսի խնդիր ունենք, հայկական ավտոբուսներից ենք օգտվում. Մեհդի Սոբհանի 17:4917 Հնս, 2025
  • Հայաստանից շատ հեռու է, մի՛ մտահոգվեք. Իրանի դեսպանը՝ Նաթանզի միջուկային օբյեկտի մասին 17:4417 Հնս, 2025
  • Ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի մեր կարմիր գծերից. Իրանի դեսպան 17:2517 Հնս, 2025
  • Չենք ցանկանում, որ պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի. Իրանի դեսպան 17:1417 Հնս, 2025
  • Պատերազմը պարտադրվել է Իրանին. դեսպան Սոբհանի 17:1117 Հնս, 2025
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը 17:0117 Հնս, 2025
  • Լուրեր 17:00 | Հետևում ենք զարգացումներին և գնահատում ռիսկերը. ՀՀ ԱԺ նախագահը՝ Իրանում իրավիճակի մասին 17:0017 Հնս, 2025
  • Սկսվում է Սերժ Սարգսյանի գործով նիստը | ՈՒՂԻՂ 16:5817 Հնս, 2025
  • Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր 16:5417 Հնս, 2025
  • ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել՝ դադարեցնելու ագրեսիան. ՀՀ-ում Իրանի դեսպան 16:5317 Հնս, 2025
  • Մինսկի և Բաքվի համագործակցությունն առանձնանում է փոխվստահության բարձր մակարդակով. Բելառուսի ՊՆ ղեկավար 16:4717 Հնս, 2025
  • Վասիլիս Մարագոսը խոսել է ԵՄ-ի և ՀՀ ԿԸՀ-ի նախորդիվ եղած արդյունավետ համագործակցության մասին 16:3717 Հնս, 2025
  • Առնվազն պետք է ՀՀ-ն, հայ ժողովուրդն ունենան նոր կաթողիկոս՝ ինչ-որ չափանիշներին համապատասխանող. Ալեն Սիմոնյան 16:2617 Հնս, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարը և Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարը քննարկել են ոլորտային համագործակցության հարցեր 16:1717 Հնս, 2025
  • Կտրիճ Ներսիսյանին կոչ է արվել պարզաբանում տալ, չի պարզաբանել. Ռուբինյան 16:1517 Հնս, 2025
  • Իսրայելը չի ցանկանում դիմել կարգավորման խաղաղ ճանապարհին և օգտվել միջնորդությունից. Պեսկով 16:0617 Հնս, 2025
  • Ռուբինյանը՝ դիվանագիտական ներկայացուցիչների համար Թուրքիայի հետ սահմանները բացելու մասին 15:5617 Հնս, 2025
  • Եկեղեցին պետության դեմ բավականին վաղուց է պայքար սկսել. Խանդանյան 15:5417 Հնս, 2025
  • Հայաստանը և մեր տարածաշրջանը փաստացիորեն օդային միջանցքի են վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար. Ալեն Սիմոնյան 15:4817 Հնս, 2025
  • Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը. Ռուբինյան 15:4217 Հնս, 2025
  • Ուժեղ քամու հետևանքով Ապարանի տարածաշրջանում գրանցված դեպքերի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ 15:3917 Հնս, 2025
  • Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են. Ալեն Սիմոնյանը՝ Իրան-Իսրայել բախման մասին 15:3517 Հնս, 2025
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը 15:2917 Հնս, 2025
  • Հնդկաստանի 110 քաղաքացի Իրանից տարհանվել է Հայաստանի տարածքով. ՀՀ ԱԳՆ խոսնակ 15:2317 Հնս, 2025
  • Հունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել 15:2117 Հնս, 2025
  • Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան 15:1817 Հնս, 2025
  • Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ և լեգիտիմություն Հայաստանի դեմ ագրեսիա սկսելու համար. Սարգիս Խանդանյան 15:1417 Հնս, 2025
  • Բնակարան, 3.5 մլն դրամ. ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարագիրը 15:0617 Հնս, 2025
  • Լուրեր 15:00 | Կան տարբեր սցենարներ. Ռուբինյանը՝ Իրանում իրավիճակից բխող ռիսկերի գնահատման մասին 15:0017 Հնս, 2025
  • Իրանը և Իսրայելը խոստացել են շարունակել ռազմական գործողությունները 14:5317 Հնս, 2025
  • Տիգրան Խաչատրյանը և Ալեքսանդր Թիմանն անդրադարձել են առաջիկա տարիներին Կառավարության ծախսային առաջնահերթություններին 14:3917 Հնս, 2025
  • Չափազանց մտահոգիչ և դատապարտելի է Իսրայելի հարձակումը Իրանի վրա. Սարգիս Խանդանյան 14:3117 Հնս, 2025
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3017 Հնս, 2025
  • Ոստիկանները 1 օրում բացահայտել են 123 հանցագործություն 14:2817 Հնս, 2025
  • Քննարկվել են Վասենաարյան համաձայնագրի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՊՆ պատվիրակությունը Վիեննայում է 14:1417 Հնս, 2025
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:0717 Հնս, 2025
  • «Ցատկող» և «պարող» ավտոմեքենա. BYD-ը համարվում է աշխարհում ամենաարագ զարգացող ավտոմոբիլային ընկերությունը 13:5817 Հնս, 2025
  • Գիտության ոլորտում երբեք չի արվել այնքան աշխատանք, ինչքան արվել է այս Կառավարության օրոք. ԿԳՄՍ նախարար 13:4617 Հնս, 2025
  • Անկարան պատրաստ է օժանդակող դեր խաղալ միջուկային բանակցություններին վերադառնալու համար. Էրդողան 13:4217 Հնս, 2025
  • Մենք մեր երկրի հուշարձանների մասին ունենք շատ պարզունակ պատկերացում. Ժաննա Անդրեասյան 13:3817 Հնս, 2025
  • Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կնվազի 3-5, 18-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով 13:3117 Հնս, 2025
  • Քաջարանի Բակունցի փողոցի մարզադաշտն ու խաղահրապարակը վերակառուցված են. Նիկոլ Փաշինյան 13:1817 Հնս, 2025
  • Քննարկվել է «Հայֆիլմի» վերագործարկման հնարավորությունը 13:1617 Հնս, 2025
  • Վերջին օրերին տեղի ունեցած քամու և պտտահողմի պատճառով Ապարանում 3 դպրոցի տանիք է վնասվել. ԿԳՄՍ նախարար 13:0817 Հնս, 2025
  • Լուրեր 13։00 | Իրանը պետք է ստորագրեր այն միջուկային գործարքը, որը ես նրանց ասել էի ստորագրել. Թրամփ 13:0017 Հնս, 2025
  • Գիտությունը Հայաստանում միջազգային մակարդակի իրացման հնարավորություն է ստացել. ԿԳՄՍ նախարար 12:5817 Հնս, 2025
  • Արաղչին Թրամփին կոչ է արել կանգնեցնել Իսրայելին 12:5317 Հնս, 2025
  • Ավարտվել է 2020-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ 12:4817 Հնս, 2025
  • 1600-ից ավելի ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ, 500-ից ավելի ուսուցիչ՝ 400 հազար դրամից ավելի վարձատրություն. Անդրեասյան 12:3917 Հնս, 2025
  • ԱԳՆ-ում հանդիպմանը կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը 12:3517 Հնս, 2025
  • Իսրայելը և Իրանը ողջ գիշեր շարունակել են փոխադարձ հարվածները 12:3217 Հնս, 2025
  • Սահմանադրությամբ որևէ անձի մասին խոսելը, այդ թվում՝ իրավաբանական, չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում. Գալյան 12:3017 Հնս, 2025
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողի 12:2317 Հնս, 2025
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0017 Հնս, 2025
  • Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել 11:5617 Հնս, 2025
  • Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանից ՀՀ տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը. ԱԳՆ մամուլի խոսնակ 11:4517 Հնս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015