Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է անցկացվել Վատիկանում, գրում է Interfax-ը:
«Այո', Վատիկանը իսկապես իդեալական վայր է խաղաղության շուրջ երկխոսության համար»,- ասել է Զելենսկին La Repubblica թերթի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Սուրբ Աթոռը «գլոբալ բարոյական հեղինակություն է, միշտ արդյունավետորեն է խաղում միջնորդի դերը, քանի որ անաչառ է և վստահություն է ներշնչում հակամարտության բոլոր կողմերին»:
Կրեմլն էլ հայտարարել է, որ երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման ժամանակ կքննարկվեն միայն երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր, Դոնբասն ու Ղրիմը քննարկման թեմաներ չեն լինի:








