ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ 16-րդ նախագահ Լինքոլնի ուրվականը շրջում է Սպիտակ տանը. Ջեն Փսակի

ԱՄՆ 16-րդ նախագահ Լինքոլնի ուրվականը շրջում է Սպիտակ տանը. Ջեն Փսակի

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիի ճեպազրույցի ժամանակ լսվել է ճռռոցի նման բարձր ձայն, որը վախեցրել է ներկաներին: Սպիտակ տան խոսնակը, չնայած վախին, փորձել է ելք գտնել իրավիճակից և հայտարարել է, որ հայտնվել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի ուրվականը, հաղորդում է The Independent-ը:

«Մի՛ վախեցեք, շենքի տանիքն ամուր է: Հնարավոր է, որ Լինքոլնի ոգին է թափառում Սպիտակ տան միջանցքներում»,- ասել է Փսակին և շարունակել ելույթը:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման տեղի ու ժամանակի մասին հարցին Փսակին պատասխանել է, որ այս պահին որոշակի տեղեկություններ չկան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում