ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Մեսրոպ Առաքելյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մեսրոպ Առաքելյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: