Մոսկվան իրավունք է վերապահում վտարել Ուկրաինայի դիվանագետին՝ ի պատասխան ուկրաինական կողմի՝ Ուկրաինայում ՌԴ դեսպանության խորհրդականին անցանկալի անձ հայտարարելուն: Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:
ՌԴ ԱԳՆ-ի կայքի հայտարարության մեջ ասվում է, որ «ապրիլի 19-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն Կիևում Ռուսաստանի դեսպանությանը նոտա է հղել դեսպանության խորհրդականին անցանկալի անձ հայտարարելու մասին՝ կապված իբրև դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության հետ»:
ՌԴ արտգործնախարարությունը իր վճռական բողոքն է հայտնել ուկրաինական կողմի անբարյացակամ քայլի կապակցությամբ: