Վերջերս որոշ ՀԿ-ներ մոնիթորինգ են անցկացրել նոր ներմուծված հանրային տրանսպորտի առնչությամբ, հաշմանդամություն ունեցող անձինք օգտվել են նոր տրանսպորտից, վեր են հանել առկա խնդիրները, ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ: Այդ մասին Երևանի ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ավետիսյանը:
Նա նշեց, որ ըստ հետազոտության՝ հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում գոհունակություն են հայտնել թե՛ վարորդների վերաբերմունքից, թե՛ տրանսպորտի նոր ցանցում թեքահարթակների առկայությունից:
Ասատրյանն ասաց, որ, իհարկե, արձանագրվել են նաև խնդիրներ: Նա թվարկեց մի քանիսը: Ըստ ավագանու անդամի՝ անհրաժեշտ է ունենալ հավելյալ ամրագոտիներ, որպեսզի սայլակով տեղաշարժվող մարդն ավտոբուսի արգելակման ժամանակ վնասվածքներ չստանա: Նա առանձնացրեց ձայնային ազդարարման համակարգերի խնդիրը, նշեց, որ դրանք առկա են, բայց չեն աշխատում: