Այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմտյան ափերին՝ փոխանցում է Russia Today-ը: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 6.0 մագնիտուդ, հիպոկենտրոնը գրանցվել է 10 կմ խորությամբ:
Ինդոնեզիայի օդերևութաբանության և երկրաֆիզիկայի գործակալությունը նշում է, որ ցունամիի վտանգ չկա, սակայն բնակչությանը զգուշացրել է հետնցումների մասին: