ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը Telegram-ի ալիքում մեկնաբանել է բրիտանական նավատորմի նավերը Սև ծով ուղարկելու՝ Միացյալ Թագավորության որոշումը, որի նպատակն է աջակցել Ուկրաինային՝ ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված:
Ըստ սենատորի՝ բրիտանական Daily Express թաբլոիդի անցկացրած հարցման արդյունքում հարցվածների 73 տոկոսը դեմ է Լոնդոնի ցանկացած գործողությանն ընդդեմ Մոսկվայի:
Ավելի վաղ The Times-ը, վկայակոչելով ռազմածովային ուժերի աղբյուրները, հայտնել էր, որ ավիակիրն ու հակասուզանավային ֆրեգատը կանջատվեն Միջերկրական ծովում գտնվող Թագավորական նավատորմի ավիակիրների խմբից և Բոսֆորով կանցնեն Սև ծով: Լոնդոնի նպատակն է Ուկրաինայի ափերի մոտ տեղակայվելով՝ ցույց տալ Մեծ Բրիտանիայի համերաշխությունը Կիևին ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Սպասվում է, որ բրիտանական նավերը Սև ծով կմտնեն մայիսին: