ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

Հուղարկավորությունների կազմակերպման հարցում հստակեցում կլինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հուղարկավորությունների կազմակերպման հարցում հստակեցում կլինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 80 կողմ, 1 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած՝ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման  մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերելու են նոր ստեղծվող գերեզմաններին: Փոփոխությունների համաձայն՝ մահացածի աճյունը հողին հանձնելու համար գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար համայնքային գերեզմանատներում անվճար կհատկացվի 2.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 1.0 մետր չափերով:

Ընտանեկան գերեզմանում հուղարկավորությունը կազմակերպելու համար համայնքի գերեզմանատներում գերեզման շահագործողին անվճար հիմունքներով կտրամադրվի մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 5 մետր չափերով: Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում