Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են երկու երկրի պատմության մեջ խոշոր ծավալներով աննախադեպ պայմանագիր։ Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով թուրք-հունական լարված հարաբերությունները, գրում է ermenihaber-ը:
1.6 մլրդ դոլար արժողությանբ պայմանագրով նախատեսվում է Հունաստանի ռազմաօդային ուժերի համար ստեղծել թռիչքային պատրաստության միջազգային կենտրոն։
Պայմանագիրը ստորագրած Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ սա «մինչ այժմ երկու երկրի միջև կնքված ամենախոշոր պաշտպանական համաձայնագիրն է»:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն էլ նշել է, որ Հունաստանի և Իսրայելի համագործակցության հիմքում ընկած են երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների միջև ամուր հարաբերությունները։