Հունական Elli ֆրեգատը և ֆրանսիական L'Atalante սեյսմիկ հետազոտական նավը հանգստյան օրերին փորձել են հետազոտական աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելյան մասում, որի նկատմամբ Անկարան պահանջներ ունի, գրում է Ahval-ը:
Ըստ թուրքական կողմի՝ ֆրանսիական ու հունական նավերը ջրային տարածք են մտել առանց Անկարայի թույլտվության և Թուրքիայի ռազմածովային ուժերի ճնշմամբ դուրս են եկել վիճելի շրջանից, հայտնել է Hürriyet-ը և հավելել, որ L'Atalante- ն, որը ղեկավարում է Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի և Իսրայելի քաղաքացիներից կազմված անձնակազմը, թուրքական նավատորմի միջամտությունից հետո շարունակել է հետազոտությունները տարածքից դուրս:
Հունաստանը և Թուրքիան համաձայնության չեն գալիս Միջերկրական և Էգեյան ծովերում ծովային սահմանների հարցում ու նույն պահանջներն են ներկայացնում ածխաջրածնային ռեսուրսների նկատմամբ: Քաղաքական և ռազմական լարվածությունը սրվեց օգոստոսին, երբ Թուրքիան ռազմանավերի ուղեկցությամբ իր Oruç Reis հետազոտական նավը ուղարկեց Կիպրոսի և հունական Կրետե կղզու վիճելի տարածք: