ՄՄերի Եգորյան

Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին

Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խումբը հանդես է եկել Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակով, որում հայցել է վերջինիս աջակցությունը հետևյալ խնդիրների բարձրաձայնման հարցում։ Մասնավորապես․

Կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ամբողջությամբ ներգրավվել Արցախյան հիմնախնդրի բանակցություններում և իրենց ջանքերը գործադրել հետպատերազմական պատշաճ հավասարակշռության հաստատման գործում։

Համոզմունք է հայտնել, որ հիմնախնդրի արդար և տևական լուծման հասնելու միակ ճանապարհը Հելսինկիի Եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների, այդ թվում` ազգերի ինքնորոշման իրավունքի ապահովումն է։

Կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ինչպես նաև երաշխավորել իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում