Հատվածական լուծումների չգնալու համար առաջարկել ենք որոշակի կարգավորումներ. պատգամավորը՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի վերաբերյալ

ՆՆարե Ոսկանյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում կարևորեց ոլորտային բարեփոխումները: 

«Մենք հիմա «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին, ըստ էության, արտոնություններ ենք տալիս, և դա իր հետ բերում է հարցադրումներ, օրինակ՝ այլ կրթական ծառայություններ մատուցող ինստիտուտների կողմից, և լեգիտիմ են լինելու այդ հարցադրումները, թե ինչու, հետո գուցե մեկ այլ ծրագիր պետք է լինի, և այսպես շարունակ:

Հատվածական լուծումների չգնալու համար մենք գործընկերներով առաջարկել ենք որոշակի կարգավորումներ, որոնք, ըստ մեզ, ինստիտուցիոնալ լուծում են առաջարկում. դրանցում ոչ միայն կրթական, այլ նաև առողջապահական, մարզական, մշակութային հաստատությունների համար ինստիտուցիոնալ կարգավորումների հնարավորություն կա»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ պետք է հասկանան, թե ինչպես են կանխարգելելու ռիսկերի հատվածը:

Պատգամավորն առաջարկեց կողմ քվեարկել այս նախագծին՝ հետագայում ակնկալիքով, որ այդ համակարգային լուծումները միասին կգտնեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում