Ճապոնիայի իշխանությունները պաշտոնապես թույլատրել են «Ֆուկուսիմա» ատոմակայանի ավելի քան 1 մլն տոննա աղտոտված ջուրը լցնել ծովը՝ փոխանցում է BBC-ն:
Աղտոտված ջուրը մշակման կենթարվի և կլցվի ծովը: Ճապոնիայում շատ տեղացիներ, որոնք զբաղվում են ձկնորսությամբ, ինչպես նաև Չինաստանն ու Հարավային Կորեան, դեմ են ծրագրին: Պաշտոնական Տոկիոն հայտարարել է, որ ջրի՝ ծով բացթողումը կիրականացվի երկու տարուց:
Ծագող արևի երկրի իշխանությունները վերջնական որոշման հանգել են տարիներ շարունակվող քննարկումների արդյունքում: Ջուրն օգտագործվել է ռադիոակտիվ վտանգավոր նյութերի մաքրման նպատակով: