Քիչ անց ԱԺ-ում կմեկնարկի Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությունը տեղի կունենա ԱԺ դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում՝ ժամը 13:20-14:20-ը: Հիշեցնենք՝ այդ պաշտոնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը: