Ապրիլի 12-ին Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացավ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվեցին և հաստատվեցին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվեց նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ապրիլի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 33 հարց:
Առաջին ընթերցմամբ քննարկման կներկայացվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերն ու օրինագծերի փաթեթները:
Օրակարգում ընդգրկված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդաﬕ նշանակման հարցը:
Կներկայացվեն նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային ﬔխանիզﬕ 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: